23:04 2 փետրվարի, 2021Երգչուհի Դոլլի Փարտոնը Today-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկու անգամ հրաժարվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից ընդունել նախագահական «Ազատության մեդալը»:
Նրա խոսքով՝ ինքը դա չի արել կորոնավիրուսի հիվանդության եւ պանդեմիայի պատճառով։ «Ես չէի կարող ընդունել, քանի որ ամուսինս հիվանդ էր, իսկ մյուս անգամ, երբ ինձ հրավիրեցին, ես չկարողացա գնալ Covid-ի պատճառով», - պարզաբանել է նա:
Ջո Բայդենի վարչակազմը պարգեւատրելու համար նույնպես կապվել է նրա հետ, բայց հիմա երգչուհին կասկածում է՝ թե արժե մեդալ ընդունել: «Հիմա ինձ թվում է, որ եթե ես վերցնեմ այն, դա կլինի քաղաքական քայլ», - ասել է նա:
Դոլլի Պարտոնը 2021 թվականի հունվարին դարձավ 75 տարեկան։
Լուսանկարը՝ Instagram