Հիասքանչ ավտոմեքենաներ եւ սեքսուալ աղջիկներ Ֆրանկֆուրտի ավտոսրահում (ֆոտո)

19:12   13 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Ֆրանկֆուրտի ավտոսրահը. շոու, որն անցկացվում է 2 տարին մեկ անգամ, սեպտեմբերի կեսերին կամ վերջին, Ֆրանկֆուրտում: Այս տարի նույնպես այն նշանավորվեց վառ ավտոնորույթներով եւ գեղեցիկ կանանցով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մայնի Ֆրանկֆուրտի շոուի ժամանակ ներկայացված ամենավառ ավտոմեքենաները (IAA-2013 - Internationale Automobil-Ausstellung):



Միջազգային 65-րդ ավտոսրահում, ավանդույթի համաձայն, ներկայացվելու են մեծ քանակությամբ նորույթներ ավտոմոբիլային արտադրության առաջատար ընկերություններից: Մամուլի տվյալներով, այս տարի ցուցադրության ժամանակ 159 համաշխարհային պրեմիերա է սպասվում: Արտադրողները հիմնական շեշտադրում են տնտեսող եւ էկոլոգիական փոխադրամիջոցը: Եվրոպացիներն էլեկտրոմոբիլների զանգվածային թողարկում են խոստանում:



© NEWS.am STYLE