Բորոդինան քննադատել է 20 հազար ռուբլի աշխատավարձ ստացողներին

11:11   3 փետրվարի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instagram-ում հայտարարել է, որ ամսվա ընթացքում 20 հազար ռուբլի աշխատավարձ ստացող մարդիկ անձամբ են դրանում մեղավոր։

Նրա խոսքով՝ կյանքում տեղի է ունենում միայն այն, ինչ մենք թույլ ենք տալիս։ «Եթե դուք 20 հազար աշխատավարձ եք ստանում, այն ես չեմ հրամցրել։ Դուք եք դա ընտրել ձեզ համար, թույլ տվել։ Կամ դուք ամուսնացել եք եւ դժբախտ եք, չեք կարողանում աշխատել, ես ձեզ չեմ խնդրել այդպես ապրել»,- գրել է Բորոդինան։

Հեռուստահաղորդավարուհին թվել է գումարային խնդիրները լուծելու միջոցներ. փոխել մասնագիտությունը, դասընթացների գնալ եւ «նախանձը դրական մոտիվացիայի վերածել»։ Նա հավելել է, որ չար մեկնաբանություններ գրելու փոխարեն ավելի լավ է զբաղվել ինքդ քեզնով։

Ավելի վաղ լրատվամիջոցները բացահայտել էին Բուզովայի ու Բորոդինայի եկամուտները «Դոմ» շոուից։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE