«Եվրատեսիլի» կազմկոմիտեն հրաժարվել է մրցույթի ավանդական ձեւաչափից

18:31   3 փետրվարի, 2021

«Եվրատեսիլի» կազմակերպչական կոմիտեն հրաժարվել է մրցույթն ավանդական ձեւաչափով անցկացնելու մտքից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երգի միջազգային մրցույթի մամուլի ծառայությանը։

Շոուի նոր ձեւաչափի մասին որոշում կկայացվի ավելի ուշ, այժմ կազմակերպիչներն անցկացման երեք տարբերակ են քննարկում։

Մինչ այս կազմակերպիչները չէին բացառում, որ շոուի համարները նախապես կձայնագրվեն. դրա կարիքը կլինի, եթե մրցույթի անցկացման պահին համավարակով պայմանավորված սահմանափակման խիստ միջոցներ գործեն։

Ավելի վաղ «Եվրատեսիլ» երգի մրցույթի բրիտանացի մեկնաբան Գրեհեմ Նորթոնը հայտնել է, որ մրցույթը 2021թ․-ին կանցկացնեն, անկախ կորոնավիրուսի համավարակից։ 2020թ․-ին «Եվրատեսիլը» ստիպված են եղել չեղարկել։

Լուսանկարը՝ NPO/AVROTROS/NOS



© NEWS.am STYLE