«Բի-2»-ի տեսահոլովակն ամերիկյան փառատոնի երկու մրցանակ է ստացել  

22:19   3 փետրվարի, 2021

Ռուսական «Բի-2» ռոք խմբի «Бог проклятых» երգի տեսահոլովակը ստացել է New York Cinematography Awards-ի երկու մրցանակ:

Ինչպես երաժիշտները պատմել են Facebook-ում, Վլադիմիր Բեսեդինի նկարահանած աշխատանքը նշված է եղել «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» եւ «Լավագույն օպերատորական աշխատանք երաժշտական տեսանյութերի շրջանում» անվանակարգերում:

New York Cinematography Awards-ը խրախուսում է նոր եւ սկսնակ հեղինակներին ու ամեն ամիս հայտարարում է հաղթողներին:

«Բի-2»-ի «Бог проклятых» տեսահոլովակը թողարկվել է նոյեմբերի 25-ին եւ հրապարակումից հետո 7 ժամվա ընթացքում հավաքել 100 հազար դիտում: Տեսահոլովակն արտիստները նվիրել են հայրերի եւ երեխաների հարաբերություններին, «բոլոր թշվառներին, նվաստացվածներին, վիրավորվածներին»։ Տեսահոլովակի սցենարը գրելիս ռեժիսորը ոգեշնչվել է դասական սարսափ ֆիլմերից՝ Սթենլի Կուբրիկի «Փայլ» եւ Ալֆրեդ Հիչկոկի «Փսիխո»։



© NEWS.am STYLE