Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի տնից 500 զույգ սպորտային կոշիկ է տեղափոխել

12:39   4 փետրվարի, 2021

Քանյե Ուեսթն արտասովոր լուռ է եղել վերջին շաբաթների ընթացքում, երբ հունվարի սկզբին հայտնի է դարձել նրա ու Քիմ Քարդաշյանի բաժանման մասին։ Նախորդ ամիս լուրեր էին պտտվում, որ Քարդաշյանն ո Ուեսթը սկսել են ամուսնության հարցերով խորհրդատվության գնալ, սակայն տեղեկություններ տարածվեցին, որ նրանք նույնպիսի արագությամբ հրաժարվել են դրանցից։

Այժմ արդեն տեղեկություններ կան, որ Ուեսթը հավաքում է իր իրերը, մասնավորապես մարզակոշիկները։ Page Six-ի (լրատվամիջոցը, որն առաջինն է հայտնել բաժանման մասին) տեղեկություններով՝ Ուեսթը զբաղված է եղել տնից իր իրերը դուրս բերելով այն ժամանակ, երբ Քադաշյանն ընտանիքի հետ գտնվում է Թերքս և Կայկոս կղզիներում։

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Ուեսթը Կալաբասասում գտնվող առանձնատունը լքել է 500 մարզակոշիկով։ «Երկուսն էլ զգում էին, որ առանց իրենց տանը նվազ դրամատիկ կլիներ»,- հայտնել է աղբյուրը։

Հունվարի 5-ին «Page Six»-ը հայտնել է, որ Քարդաշյանի եւ Ուեսթի ամուսնալուծությունն «անխուսափելի» է։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE