13:39 5 փետրվարի, 2021Իրինա Ալեգրովան 69 տարեկան է, ինչը նրան չի խանգարում միջոցառումներին ներկայանալ խորը լանջաբացվածքով զգեստեներով։ Արտիստը պնդում է, որ գենետիկայի հարցում բախտը բերել է, եւ ինքը ոչ մի վիրահատություն չի կատարել։
Վիրաբույժ Վլադիմիր Պլատոխինը «iReactor» պորտալի հետ զրույցում հայտնել է, որ Ալեգրովայի խոսքերը ճիշտ են, բայց մասամբ։ Շքեղ մարմինը խնամքի պրոցեդուրաների եւ սպորտով զբաղվելու արդյունք է։ Սակայն աստղի դեմքի ու կրծքի վրա կարող էին աշխատել վիրաբույժները։
«Տարվա ընթացքում Ալեգրովան իր վրա շատ գումար է ծախսում՝ մոտավորապես 200 հազար ռուբլի։ Դրանք ոչ թե վիրահատություններ են, այլ խնամքի պրոցեդուրաներ, պարապմունքներ ֆիթնես մարզիչների հետ եւ լող։ Պարտադիր չէ ինչ-որ բան ներարկել, կարող է թերապեւտիկ խնամք լինել»,- նշել է փորձագետը։
Նա նաեւ նշել է վիրահատությունների հնարավոր արժեքը, որոնց Ալեգրավոն կարող էր դիմել։ Նրա կարծիքով՝ նա դեմքի խնամքի համար կարող էր հատկացնել 500 հազարից մինեւ մեկ մլն ռուբլի։
«Ալեգրավոյի դեմքը պլաստիկ վիրահատությունների առումով 500 հազարից մինչեւ մեկ մլն ռուբլի արժե։ Նա կարող էր կրծքի վիրահատություն կատարել, լիպոսակցիաներ եւ այլն։ Դժվար է պնդել։ Ըստ արտաքինի՝ նա հիանալի ֆիզիկական վիճակում է։ Դա ստեղծվում է ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունների միջոցով»,- եզրափակել է Վլադիմիր Պլախոտինը։
Ավելի վաղ 5-tv.ru-ն հայտնել է, որ Իրինա Ալեգրովայի կյանքում չորս ամուսնութուն է եղել, իսկ այժմ, երբ դրանցից մեկի փլուզումից գրեթե 20 տարի է անցել, դեռ հիշում են նրա ամենավառ սերը, վերջին ամուսնուն՝ պարող Իգոր Կապուստին։ Թեեւ արդեն իսկ հնչել էին բաժանման տարբեր վարկածներ, պարողի քույրը՝ Գալինան, բացահայտել էր պատճառը, որի մասին նախկինում բոլորը լռում էին։
Լուսանկարը՝ Facebook