Սաշա Բորտիչը նկարահանվել է Սերժ Թանկյանի նոր տեսահոլովակի գլխավոր դերում

12:31   5 փետրվարի, 2021

«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն օրերս երկրպագուների հետաքրքրությունն է առաջացրել նոր տեսահոլովակի թիզերով։ Հատկապես զարմացած էին երկրպագուները Ռուսաստանից, քանի որ ֆիլմում գլխավոր դերը կատարել է դերասանուհի Սաշա Բորտիչը։ 

View this post on Instagram

A post shared by Serj Tankian (@serjtankian)

Տեսահոլովակը բեմադրել է Վլադիսլավ Կապտուրը, որպես պրոդյուսեր հանդես է եկել Իլյա Նայշուլերը՝ «Հարդքոր» ֆիլմի ռեժիսորը։ Տեսանյութը նկարահանել են 16 միլիմետրանոց կիոնաժապավենով Բաումանի անվան ինստիտուտում։

«Ես եւ Սերժն ընկերություն ենք անում 2013թ․-ից, երբ նա մասնակցում էր «Հարդքորի» երաժշտութան ստեղծմանը։ Այդ ժամանակներից կապ ենք պահպանում եւ հաճախ ենք կիսվում մեր տարօրինակ ոլորտներում աշխատանքային  փորձով։ 2019թ․-ի սեպտեմբերին նա զանգահարեց, պատմեց, որ շուտով պետք է թողարկվի իր նոր սկավառակը եւ խորհուրդ հարցրեց, թե ինչպես է հնարավոր տեսահոլովակ նկարահանել շատ սեղմ ժամկետներում։ Այդ պահին ես զբաղված էին բարդ գովազդային նախագծով եւ առաջարկեցի ինձ վրա վերցնել պրոդյուսերի պարտականությունները, տեսահոլովակ նկարահանել Մոսկվայում, որպեսզի ռեժիսորը լինել իմ վաղեմի ընկեր ու գործընկեր Վլադ Կապտուրը»,- ասում է Նայշուլերը։

Բորտիչի խոսքով՝ «System of a Down»-ը դեռասահասության տարիքից իր ամենասիրելի խմբերի ցանկում է։ Երբ Նայշուլերն րեն առաջացրել է նկարահանվել Թանկյանի երգի տեսահոլովակում, նա ի սկզբանե չի հավատացել։ «Յուրաքանչյուր նոր շարունակության հետ ինձ հասնում թե ուր է այն տանում։ Ես պարզապես կանգնած էի փողոցի մեջտեղում՝ լուռ ճիչ արձակելով»,- պատմել է Բորտիչը։

 



© NEWS.am STYLE