Ոճային մայրիկ. Մարտայի նոր լուսանկարը

19:41   5 փետրվարի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը վառ գույնի, կաշվե տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի սվիտերի հետ։ Երգչուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել։

Օրերս երիտասարդ մայրիկն ընտանեկան լուսանկար էր տեղադրել։ Նա պատկերված է որդու՝ Նեոյի հետ։ Մարտան ջերմ գրկել էր փոքրիկին։ Մայր ու որդի սպորտային հագուստ էին կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպարով էր։



© NEWS.am STYLE