Լիա Զախարյանի ձմեռային կերպարը

21:39   5 փետրվարի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, լայն բլուզ։ Կերպարն ամբողջացնում են երկարաճիտ կոշիկներն ու արեւային ակնոցը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Ծաղկաձորում։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին դահուկներով սահելիս։ «Կյանքս հետաքրքրանում է նոր ձեռքբերումներով, նոր էմոցիաներով, նոր սուր զգացողություններով։ Ամեն տարի պետք է նոր բան փորձեմ, նոր իրավիճակում հայտնվեմ, նորովի ճանաչեմ ու զգամ կյանքը։ Հաջորդը պետք է լինի պարաշյուտով թռնելը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE