10:12 6 փետրվարի, 2021Շատ շուտով կսկսվեն Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման գործով նոր նիստերը։ Հերթական դատավարությունները նշանակված են 2021 թվականի մարտի 11-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինին:
2018 թվականի նոյեմբերին երգիծաբանների ամուսնությունը խզվել է։ Գնահատումը նշանակվել էր 2019-ի մարտին։ Այն անցկացրել է Արդարադատության նախարարությանը կից պետական կենտրոնը, գործընթացը տեւել է գրեթե երկու տարի։ «Փորձաքննությունն ավարտված է, գործը վերսկսվել է», - հաստատել է փաստաբանը: Հաջորդ նիստի օրը դեռ չի նշանակվել։ «Այսօր մենք ծանոթացել ենք փորձաքննության նյութերին, լուսանկարել դրանք։ Այժմ մենք պետք է դրանք ուսումնասիրենք եւ հստակեցնենք հայցային պահանջները՝ հաշվի առնելով նոր թվերը», - եզրափակել է Ժորինը։
Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են եղել 33 տարի։ Ամուսնալուծությունից մեկ տարի անց դերասանն ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: 2020 թվականի մարտին ծնվել է զույգի որդին՝ Վահանը։