Մահացել է «Օսկար»-ի դափնեկիր Քրիստոֆեր Պլամերը

00:31   6 փետրվարի, 2021

Դերասան Քրիստոֆեր Պլամերը մահացել է կյանքի 92-րդ տարում՝ Կոնեկտիկուտում գտնվող իր տանը։ Ինչպես հայտնում է Deadline-ը, այդ տեղեկությունը հաստատել են նրա հարազատները։

«Քրիսն արտասովոր մարդ էր, ով խորապես սիրում եւ հարգում էր իր մասնագիտությունը։ Իր ստեղծագործության եւ մարդկության շնորհիվ նա դիպավ մեր բոլոր սրտերին», - ասել է Փիթը։

Քրիստոֆեր Պլամերը 2012 թվականի «Օսկար» մրցանակի դափնեկիր է, որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:

Դերասանը նաեւ խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Երաժշտության հնչյունները», «Կարմիր եւ սեւ»-ը, «Վատերլոո»-ն:



© NEWS.am STYLE