«Գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի ձմեռային կերպարը

10:56   6 փետրվարի, 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ով արդեն տեւական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում,  նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է շագանակագույն մուշտակ։ Նրա վարսերը հավաքված են, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Գայանեն գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Գեղեցկություն», «Չնաշխարհիկ էակ», «Սիրուն»։



© NEWS.am STYLE