«Գեղեցկուհի»․ Լիլուի առօրյա կերպարը

12:46   7 փետրվարի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայանալով առօրյա նուրբ կերպարում։

Միկրոբլոգի էջում տեղադրված կադրում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, կրում է սեւ հագուստ։ Երկու երեխաների մայրիկն արձակել է ալիքավոր վարսերը, նախապատվությունը տվել քնքուշ շպարին։ Հրապարակմանը կից Լիլուն գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Շքեղ», «Սիրուն», «Ամենասիրուն հայուհի»։

Ավելի վաղ երգչուհին կիսվել էր ընտանեկան կադրերով։ Նա կադրում պատկերված էր ամուսնու, որդու ու դստեր հետ։ «Աստված պահապան լինի մեր ընտանիքներին», - հրապարակմանը կից գրել էր Լիլուն։



© NEWS.am STYLE