Ինչպե՞ս են Nemra-ի անդամները նրան դիմում, ի՞նչ է սիրում լսել եւ ո՞րն է կյանքից քաղած ամենամեծ դասը. 20 փաստ Nemra-ից Մարիաննայի մասին

12:05   8 փետրվարի, 2021

Nemra ռոք խմբի երկրպագուները, հավանաբար, նկատել են բենդի միակ իգական սեռի ներկայացուցչի՝ Մարիաննայի տաղանդն ու զսպվածությունը: Սովորաբար, ստեղնաշարահարը շատ չի խոսում իր մասին, բայց NEWS.am STYLE-ի՝ «20 փաստ հայտնիների մասին» խորագրում փորձել ենք բացահայտել մի քանի հետաքրքիր մանրամասներ Մարիաննայի նախասիրությունների մասին:

Մարիաննա, առավոտդ սկսվում է...

Ուրախությամբ, որ արթնացել եմ։

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Չեմ պատկերացնում օրս առանց ջրի։

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Վատ մատուցված ցանկացած կերակուր:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 169 սմ, քաշս՝ 57 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Ամենալավ սովորությունս նախապես ապագա մի քանի օրվա պլանները կազմակերպելն եմ համարում:

Ամենավատ սովորությունս ամենաանհարմար պահին ալարել սկսելն է (ծիծաղում է):

Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:

Երկուսը միաժամանակ:

Ինչպե՞ս են քեզ դիմում Nemra-ի անդամները:

Մար, Մարիանչիկ, Մարիաննա (ջղայինացած ժամանակ)` կախված  տրամադրությունից։

(Մարիանչիկ տարբերակը միայն իրենց կատարմամբ եմ ընդունում (ծիծաղում է))։

Ձեր ամենատպավորիչ համերգը/ելույթը:

«Դեպի Եվրատեսիլ»-ի մեր ելույթը եւ քվեարկությունը:

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Շատ են... Այս պահին չեմ կարող մեկն առանձնացնել:

Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:

Մտերիմ մարդկանց կորցնելու բոլոր օրերը կցանկանամ ջնջել կյանքիցս, այսինքն՝ որ նման օրեր ընդհանրապես չլինեն:

Ամենամեծ դասը, որ քաղել ես կյանքից:

Այն է, որ պետք է սրտին լսել, ոչ թե ուղեղին։

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Շա՜տ տարբեր բաներ՝ կախված տարիքից, տրամադրությունից։ Վերջին շրջանում ընկերուհիներիս ձայնային հաղորդագրություններն են հաճախ հնչում (ժպտում է):

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Ավելի լավ է չասեմ, քանի որ ճակատագրի հեգնանքով մարդ, երբ ասում է, որ ինչ որ բան չի անի, միշտ անում է...

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Հեռախոս, անձեռոցիկ, ականջակալ, անցած տարվանից էլ ավելացան ալկոգելն ու դիմակը:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Մանուշակագույն:

Երեւանում ամենասիրելի վայրդ:

Կասկադը:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

Մարդկանց մեջ պարզ, անշահախնդիր ջերմության պակասից:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Երեւի՝ մազերս, նաեւ՝ մատներս, քանի որ նրանցով նվագում եմ, էներգիա ստանում:

Ի՞նչը կփոխեիր արտաքինումդ:

Ոչինչ չէի ցանկանա փոխել, մարդն իր բնությամբ է սիրուն։

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Բա ե՞րբ ես ամուսնանում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Van Nemra, Դավիթ Ջոտյան, Arthur Lumen, Մարիամ Գեւորգյան



© NEWS.am STYLE