Իոսիֆ Պրիգոժինը պատմել է, որ հազիվ է փրկվել COVID-19-ից

12:24   8 փետրվարի, 2021

Ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն Instagram-յան էջում հայտնել է, որ հիվանդացել էր կորոնավիրուսով, որի ընթացքը ծանր է եղել։ Նա ու կինը՝ երգչուհի Վալերիան, վարակվել են Դուբայում։ Ընդ որում, Վալերիան հիվանդությունը թեթեւ է տարել, գրեթե «ոտքի վրա», իսկ պրոդյուսերը ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում։  

View this post on Instagram

A post shared by iosif prigozhin (@prigozhin_iosif)

Սկզբնական շրջանում նա իրեն շատ վատ չի զգացել, նույնիսկ դեպի ապաքինում է գնացել, սակայն կարճ ժամանակ անց սկսել է շնչակտուր լինել։ «Այդ ժամանակ սկսվեց մղձավանջը։ Յուրաքանչյուր րոպե վիճակը վատանում էր, ինձ թթվածնի էին միացնում։ Հետո նույնիսկ դժվար եմ հիշում»,- Instagram-ում նշել է նա։

Պրիգոժինի խոսքով՝ բժիշկներն ուժեղ թերապիա են անցկացրել, որը նրան հանել է այդ վիճակից։ Նա նշել է, որ հիվանդությունը զարգանում էր «վատագույն սցենարով», ինքը «ութ օրվա դժոխքի միջով է անցել»։ «Գրագետ բուժման, հարազատներին ու մտերիմների աջակցության շնորհիվ ես ապրեցի ու այսօր գրում եմ այս տողերը»,- պարզաբանել է նա։

View this post on Instagram

A post shared by iosif prigozhin (@prigozhin_iosif)

Երբ պրոդյուսերն առաջին անգամ կարողացել է կանգնել, արտասվել է այն գիտակցությունից, թե որքան հիասքանչ է «պարզապես ապրելը»։ Նա շնորհակալություն է հայտնել Դուբայում բոլոր բժիշկներին, ինչպես նաեւ ռուս բուժաշխատողներին, որոնք հեռավար վերահսկել են գործընկերների գործողությունները։

Լուսանկարները՝ Facebook/Instagram



© NEWS.am STYLE