Արփի Գաբրիելյանը որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել

20:41   8 փետրվարի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արփին պատկերված է իր ու Միհրան Ծառուկյանի որդու հետ։ Զույգը, որն առաջին անգամ ծնողներ է դարձել նախորդ տարվա հուլիսին, փոքրիկին տվել է Ռոբերտ անունը։ Կադրում նա լայն ժպտում է։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին պատկերված էր մեքենայի մեջ։ Նա կրում էր տաք բաճկոն։ Ուղիղ հարդարված մազերն արձակված էին, դերասանուհին առանց շպարի էր։ Արփին հրապարակմանը կից օգտագործել էր «վերջապես արեւ» հեշթեգը։



© NEWS.am STYLE