Մաքսիմ Ֆադեեւին զայրացրել է Եգոր Կրիդի մասնակությունը «Ձայնը» նախագծին մարզչի կարգավիճակում

17:11   8 փետրվարի, 2021

Երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը մեկնաբանել է Եգոր Կրիդի ընտրությունը որպես «Մանկական ձայնը» նախագծի մարզիչ։  «Սոբեսեդնիկ» պարբերականին տված հարցազրույցում նա իր զայրույթն է արտահայտել նախագծում երգչի մասնակցության առնչությամբ։  

«Ես Եգորի Կրիդին որպես արտիստ չեմ ճանաչում, բայց այն, որ նա երեխաներին ոչինչ չի սովորեցնի, փաստ է»,- նկատել է պրոդյուսերը, որը նախորդ տարի եւս «Մանկական ձայնը» նախագծում մարզիչ է եղել։ Նրա խոսքով՝ Կրիդը «դեռ երիտասարդ տղա է, որին մարզիչ է հարկավոր»։ Նա նկատել է, որ ի տարբերություն Կրիդի ինքը մանկավարժական կրթություն ունի եւ երաժշտության պրոֆեսորի գիտական կոչում։ «Ի՞նչ կարող է նա սովորեցնել։ Ուսուցիչը գիտելիք ունի։ Կրիդն, ինչ է, երաժշտական կրթություն ունի՞»,- հավելել է նա։

Ֆադեեւ նշել է, որ եթե Կրիդն, ամեն դեպքում, կարողանա ուսուցիչ լինել, ինքը դա դրական կգնահատի։ «Եթե ոչ, ես չեմ հասկանում, թե ինչու են մարզչի աթոռին նստեցնում մարդկանց, որոնք չեն կարող սովորեցնել»,- եզրափակել է փորձագետը։

«Առաջին ալիքի» նախագծում Կրիդին որպես մարզիչ ներգրավվելու որոշման մասին հայտնի է դարձել փոտրվարի 1-ին։ Նախորդ տարի երաժիշտը նախագծին չի մասնակցել։ Նոր եթերաշրջանում մարզիչների շարքում են նաեւ Սվետլանա Լոբոդան եւ Վասիլի Վակուլենկոն (Բաստա)։

«Մանկական ձայնը» «Ձայնը» հեռուստատեսային նախագծի տարբերակ է՝ նիդերռլանդական «The Voice Kids» ձեւաչափի ադապտացիան։ Ինչպես մեծերի դեպքում, մանկական նախագծի մասնակիցները եւս մրցում են վոկալային տվյալներով՝ մի քանի փուլ անցնելով։



© NEWS.am STYLE