«Marvel» ստուդիան դերասանին աշխատանքից ազատել է «Վանդա-Վիժն» սերիալի մեծ սփոյլերի պատճառով

18:13   8 փետրվարի, 2021

«Marvel» ստուդիան ենթադրաբար աշխատանքից ազատել է «Վանդա-Վիժն» սերիալի իսպանական կրկնօրինակման դերասան Ռոդրի Մարտինին հինգերորդ եթերաշրջանի մասշտաբային սփոյլերի համար, հայտնում է The Independent-ը։

Սուպերհերոսների մասին հեռուստաշոուի հինգերորդ սերիայի վերջում էկրակին հայտնվում է Վանդայի եղբայրը՝ Պետրո Մաքսիմոֆը։ Պետրոյի դերը կատարել է դերասան Աարոն Թեյլոր-Ջոնսոնը. նա հայտնվել է «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջան» ժապավենում։ Նրան ցուցադրել են նաեւ «Առաջին վրիժառուն. ուրիշ պատերազմ» ֆիլմի ենթագրերին հաջորդած տեսարանում։ Սակայն «Վանդա-Վիժն»-ում Պետրոյի կերպարում ներկայանում է դերասան Էվան Փիթերսը, որը «Իքս մարդիկ» ֆիլմաշարում խաղացել է այս կերպարի մեկ այլ տարբերակի, որը հայտնի է որպես «Սնդիկ»։ Ընդ որում, կադրային փոխատեղումը տեղի է ունենում սերիալի սյուժեում. Նրա կերպարները նշում են, որ Մաքսիմոֆի դերում ուրիշ մարդ է հայտնվել։

Ռոդրի Մարտինը, որը «Իքս Մարդիկ» ֆիլմաշարում հնչյունավորել է «Սնդիկին» իսկապանական հանդիսատեսի համար, սոցիալական ցանցում իր հետեւորդներին հայտնել է, որ մասնակցել է «Վանդա-Վիժնի» աշխատանքներին։ Երկրպագուները ենթադրել են, որ Աարոն Թեյլոր-Ջոնսոնի փոխարեն Վանդայի եղբորը կմարմնավորի Էվան Փիթերսը։ Ավելի ուշ նրանք նկատել են, որ Մարտինի անունը ներառված չէ ենթագրերում. Նրա փոխարեն Պետրոյին հնչյունավորել է Մանուել Հիմենոն։ Ընդ որում, Մարտինը պնդում էր, որ ավարտել է հեռուստաշոուի հնչյունավորման աշխատանքը։

Լուսանկարը՝ կադր «Վանդա-Վիժն» սերիալից



© NEWS.am STYLE