Ֆինչերի «Մանկ» ֆիլմն առաջատար է ԱՄՆ կինոքննադատների մրցանակաբաշխության անվանակարգերի թվով

16:13   9 փետրվարի, 2021

Դեւիդ Ֆինչերի «Մանկ» ֆիլմը ֆավորիտ է դարձել ԱՄՆ կինոքննադատների «Critics Choice Awards» մրցանակաբաշխության անվանակարգերի ֆավորիտը, հայտնում է Vulture-ը՝ վկայակորչելով հավակնորդների ցանկը։

«Մանկն» ընդհանուր առմամբ հաղթանակի է հավակնում 12 անվանակարգում, այդ թվում «լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Հերի Օլդման), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Ամանդա Սեյֆրիդ), «Լավագույն ռեժիսոր»։

«Տարվա լավագույն ֆիլմ» կոչման համար կպայքարեն նաեւ «Մինարի», «Հինգը՝ մեկ արյամբ», «Մա Ռեյնի. բլյուզի մայրը», «Նորություններ աշխարհի բոլոր ծայրերից», «Քոչվորների երկիր», «Մի գիշեր Մայամիում», «Աղջիկ, որ հույսեր է ներշնչում», «Մետաղի ձայնը», «Չիկագոյի հնգյակի դատավարությունը»։ 72 անվանակարգում առաջադրված են Netflix սթիմինգային ծառայության նախագծերը։

Ավելի վաղ «Մանկն» առաջատար է դարձել «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգերի թվով։

 



© NEWS.am STYLE