Moa Paris ապրանքանիշի՝ տարածաշրջանի առաջին խանութը Dalma Garden Mall-ում (ֆոտոռեպորտաժ)

18:25   14 սեպտեմբերի, 2013

Երեւանի Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, բացվել է կանացի աքսեսուարների Moa Paris խանութը: Այն առաջինն է ամբողջ Անդրկովկասում:

Ապրանքանիշի ստեղծման պատմության, գնային քաղաքականության եւ Երեւանում ճանաչվածության մասին NEWS.am STYLE-ի թղթակցին որոշ մանրամասներ ներկայացրեց խանութի տնօրեն Սուրեն Բարսեղյանը:

«Ֆրանսիական Moa Paris ապրանքանիշն ավելի քան 100 խանութ ունի աշխարհի 20 երկրում: Տարածաշրջանում առաջինը բացվեց Հայաստանում: Մի քանի տարվա ընթացքում ծրագրում ենք բացել եւս 8-10 խանութ»,- նշեց տնօրենը:

Նրա խոսքով, Moa Paris-ի երեւանյան հաջորդ խանութը բացվելու է շուրջ 2 ամիս անց, Yerevan Mall առեւտրի կենտրոնում:

Ս.Բարսեղյանը նշեց նաեւ, որ խանութի տեսականին նախատեսված է տարբեր տարիքի կանանց համար, որակը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, իսկ գները բավական մատչելի են:

NEWS.am STYLE-ի թղթակիցը շրջեց խանութում եւ ուսումնասիրեց գները: Օրինակ՝ գեղեցիկ բիժուտերիա կարելի է գնել 2.000-ից մինչեւ 5.000 դրամով: Արեւային ակնոցների միջին արժեքը 7.400 դրամ է, կոշիկների գինը տատանվում է 26.000-30.000 դրամի սահմաններում:

Խանութի տեսականին ուշադրություն է գրավում վառ, նուրբ ճաշակով եւ եվրոպական ապրանքանիշերին հատուկ պարզությամբ:

Moa Paris ապրանքանիշը ստեղծվել է 2002 թվականին, Փարիզում: Այն խանութներ ունի աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ռուսաստանում եւ այլուր, իսկ հիմա արդեն՝ նաեւ Հայաստանում:

Լիլիթ Պետրոսյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE