Հայտնի է Netflix-ի պատմության ընթացքում սերիալի ամենավարկանշային էպիզոդը

12:39   10 փետրվարի, 2021

Հայտնի է Netflix սթրիմինգային ծառայության պատմության ընթացքում ամենավարկանշային էպիզոդը, հայտնում է NME-ն։

Առավել հանրաճանաչ է դարձել «Թագուհու քայլը» շոուի եզրափակիչ սերիան։ Դրա վարկանիշը կազմել է 9,4 միավոր։ Երկրորդ տեղում «Ես երբեք…» Նախագծի վերջին էպիզոդն է, որը 8,9 միավոր է հավաքել։ Եռյակը եզրափակում է «Թագուհու քայլը» սերիալի երկրորդ սերիան։

2020թ․-ի ավարտին հայտնի է դարձել, որ ցանկը գլխավորող նախագիծը դարձել է Netflix-ի ամենահայտնի մինի սերիալը։ «Թագուհու քայլը» դարձել է սթրիմինգային հարթակի պատմության ընթացքում ամենադիտված շոուն։ Հրապարակմանը հաջորդած առաջին 28 օրվա ընթացքում սերիալը դիտել է 62 մլն օգտատեր։

«Թագուհու քայլը» սերիալը ներկայացնում է շախմատային վունդերկինդ, որբ Բեթ Հարմոնի պատմությունը, որն աշխարհի հզորագույն շախմատիստի տիտղոսի համար ճանապարհին ստիված է պայքարել հուզական խնդիրների, ինչպես նաեւ ալկոհոլի ու թմրամիջոցների հանդեպ հակման դեմ։ Նախագծում գլխավոր դերը կատարում է Անյա Թեյլոր-Ջոյը։



© NEWS.am STYLE