Երանի՜ իմը լինեին այս իրերը. 20 արտեֆակտներ եւ գաջետներ ֆիլմերից, որոնք մենք դեմ չէինք լինի ունենալ (մաս 1)

20:35   10 փետրվարի, 2021

Համաձայնվեք, լինում է չէ՞, որ այն ֆիլմում , որը դիտում ենք կա ինչ-որ ֆանտաստիկ կամ մոգական իր, որը տեսնելիս մտածում ենք․ «Ինչպես կփոխվեր իմ կյանքը , եթե ունենայի այս իրը»։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է թոփ 20 իրերը ֆիլմերից, որոնք հաստատ պետք կգային մեզ կյանքում։ Իհարկե կա մի պայման․ իրը պետք է լինի փոքր չափերի, որպեսզի տեղավորվի գրպանում կամ պայուսակում։ Հետևաբար, օրինակ «Աստղային պատերազմներ» տիեզերքից  «Մահվան աստղից», պետք է ցավոք հրաժարվենք:

20-րդ տեղ. Հովերբորդ

Յուրաքանչյուրը, ով նայել է  «Հետ դեպի ապագա» եռերգությունը (հատկապես երիտասարդ տարիքում), չէր կարող անտարբեր անցնել հովերբորդի կողքով: Պատկերացրեք,  դուք արկածասեր եք,  սիրում եք վարել անվաչմուշկ, հեծանիվ կամ սկեյտբորդ։ Իսկ ինչ, եթե դուք ունեք սկեյտբորդ, որը կարող է թռչել, այսինքն՝ հովերբորդ։

Մեր Թոփը արժանիորեն բացում է յուրաքանչյուր երեխայի կամ դեռահասի երազանքը։

19-րդ տեղ․ Ջեյմս Բոնդի ժամացույցը

Ֆիլմերում՝ իր  երկար պատմության ընթացքում, հայտնի գործակալ 007-ը օգտագործում էր շատ գաջետներ, որոնցից մենք էլ չէինք հրաժարվի։ Այսօր մենք որոշեցինք կանգ առնել անգլիացի գործակալի ժամացույցի վրա, այն է OmegaSeamasterProfessional 300M Ref. 2531.80.

Արտաքինից այն հասարակ ժամացույց է (ուղղակի շատ թանկ), միայն թե Բոնդի ձեռքերում նրանք կարող են հեռվից պայթեցնել ռումբը, անգամ հագեցած են ներկառուցված լազերով։

18-րդ տեղ Անակլուզմոս

Զենք սիրում են բոլոր տղաները, նույնիսկ, եթե նրանք արդեն մեծացել են։ Պերսի Ջեքսոնի մասին պատմող ֆիլմերում մեզ ցույց են տվել սուր, որից չէր հրաժարվի ոչ դպրոցականը, ոչ էլ կայացած գործարարը։

Անակլուզմոսը (այդպես է կոչվում սուրը), հասարակ գրչի տեսք ունի, նրանով նույնիսկ կարելի է գրել։ Լավ իր է գործարարի համար, ով ամեն օր ստորագրում է փաստաթղթեր։ Իսկ եթե այդ գործարարի վրա հարձակվե՞ն։ Հոգ չէ, պարզապես անհրաժեշտ է սեղմել կոճակը, և սովորական գրենական պիտույքը միանգամից կվերածվի երկնային բրոնզի կախարդական սրի:

17-րդ տեղ Գրավիբոդներ

Ի՞նչն է ամենակարևորը կոշիկի մեջ։ Առաջին հերթին այն պետք է քո հագով լինի, երկրորդ հերթին հարմար, գեղեցիկ և ցանկալի է թեթև։

Իսկ ահա եթե նա կարողանար թռչել, նրանից ավելի թանկ ոչինչ չէր լինի։ «Յուպիտերի վերածնունդ»  ֆիլմում մեզ ցույց են տալիս այլմոլորակային  որսորդ Քեյնի կոշիկները, որոնք ոչ միայն սլանում են օդում, այլ նույնիսկ կարող են թռչել մինչև բարձևրահարկ շենքի կտուրներ։ Միանշանակ պետքական իր պահարանում։

16-րդ տեղ Լուսարձակ սուր

Մենք արդեն խոսել ենք սրերի մասին, բայց «Աստղային պատերազմներ»-ի  տիեզերքը մեզ առաջարկում է ոչ սովորական իր, իսկ ավելի կոնկրետ լուսարձակ սուր  (կամ լազերային սուր)։

Լուսավոր Ջեդայների և խավար Սիթխերի զենքը փոքր բռնակ է, բայց բավական է սեղմել կոճակը, և դրանից լույսի ճառագայթ է աճում `այդպիսով ստեղծելով սուր: Նման զենքը գերազանցում է բոլոր նմանատիպ զենքերը, այն դրանք կարող է կտրել և հալեցնել գրեթե ցանկացած ֆիզիկական նյութ ՝ պաշտպանելով  կրակող բլաստերից և միևնույն ժամանակ թեթև և շարժական է: Իսկ եթե պետք է, կարող է ծառայել որպես լույսի աղբյուր, իզուր չէ, որ այն անվանում են լուսավոր սուր։

Երկրպագուները ուղղակի խելագարվում են այդ զենքի համար.

Շարունակելի…

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE