Ինչպե՞ս նշել Սբ. Վալենտինի օրը, եթե միայնակ եք

14:02   14 փետրվարի, 2021
Միթե՞ Սուրբ Վալենտինի օրը տոն է միայն զույգերի համար։ Այդ օրը միայնակ կանայք նույնպես կարող են իրենց ուրախացնել անակնկալներով ու նվերներով։ Չէ՞ որ ինքդ քեզ սիրելը նույնքան կարեւոր է, որքան եւ տղամարդուն սիրահարված լինելը։ Մի քանի պարզ միջոց կա սեփական անձին տոնական տրամադրություն պարգեւելու:Եվ այսպես․․․ 
• Հավաքվեք միայնակ ընկերուհիներով եւ արշավեք բարեր, ռեստորաններ, կարաոկե-ակումբներ կամ բոուլինգ-կենտրոններ,
• Վարձույթից ֆիլմ վերցրեք ձեր սիրելի դերասանի մասնակցությամբ եւ երեկոն անցկացրեք նրա հետ, 
• Ընկերների հետ անանուն Վալենտին խաղացեք. Յուրաքանչյուրը մյուսին նվեր է հանձնում, սակայն իսկական Վալենտինի անունը պետք է գաղտնի մնա,
• Քանի որ երիտասարդի նվերի ծախս չեք անելու, ինքներդ ձեզ անմոռանալի երեկո նվիրեք սպա-սրահում կամ վարսավիրանոցում,
• Լավագույն ընկերոջը ռոմանտիկ երեկոյի հրավարեք ռեստորան,
• Երեկո կազմակերպեք ընկերների համար ձեր տանը՝ նախապես զգուշացնելով, որ բոլորը վարդագույն (կամ սեւ) հագնեն։


© NEWS.am STYLE