«Այնքան քնքուշ եք»․ Մարտայի եւ որդու լուսանկարը

23:42   10 փետրվարի, 2021

Երգչուհի Մարտան ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերոմ երիտասարդ մայրիկը պատկերված է որդու՝ Նեոյի հետ։ Մայր ու որդի կերպարանք են ընդունել մեքենայի կողքին, պալմաների ֆոնին։ Նրանք կրում են միանման հագուստ։ Հրապարակմանը կից Մարտան գրառում չի կատարել, սակայն երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրանց․ «Այնքան քնքուշ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրկին պատկերված էր որդու՝ Նեոյի հետ։ Մարտան բռնել էր փոքրիկի ձեռքը։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպարում էր. նա կաշվե տաբատ էր ընտրել, վանդակավոր վերարկու, իսկ կերպարն ամբողջացրել էին երկարաճիտները։



© NEWS.am STYLE