11:19 11 փետրվարի, 2021Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով շքեղ դասական կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ ու սպիտակ գույների համադրությամբ, կազմվածքն ընդգծող երկարափեշ զգեստ, մարմնագույն բարձրակրունկներ։ Երգչուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, շպարում նախապատվությունը տվել է կարմիր շրթներկին։ Հրապարակմանը կից Հռիփսիմեն գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանութոյւններ են կատարել․«Նրբագեղ ու շատ կանացի»,«Գեղեցկուհի», «Շքեղ»։
Լուսանկարը՝ koloyan