Քիմ Քարդաշյանի համար դժվար է նիհար լինել՝ մարմնի հայկական կազմվածքի պատճառով

23:30   5 նոյեմբերի, 2012

Սկանդալային հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերջերս հարցազրույցներից մեկում հայտարարել էր. «Իմ հայկական կազմվածքով ես երբեք չէի կարող նման լինել մոդելներին, որոնք կմախք են հիշեցնում»: Քիմը պատմել է, որ մեծացել է հերոինի եւ թափառաշրջիկների ժամանակաշրջանում, ուստի հատկապես հպարտանում է նրանով, ինչին հասել է այսօր:

The Sun-ի փոխանցմամբ, Քարդաշյանը շատ ուրախ է, որ ունակ է պահպանել իր առողջությունն ու բնական կազմվածքը՝ լավ սնվելով եւ սպորտով զբաղվելով եւ գնահատում է այն, ինչ ստացել է բնությունից:

Քիմ Քարդաշյանն, իսկապես, գիտի իր արժեքը: Ավելի վաղ NEWS.am STYLE-ը հայտնել էր, որ Քիմի հարսանեկան «երազանքի զգեստը» Յումի Կացուրայի նախագծած զգեստն է՝ զարդարված 8,5 մլն դոլարի մարգարիտներով ու սպիտակ ադամանդներով:



© NEWS.am STYLE