Աստղիկ Սաֆարյանի ոճային լուսանկարներն Իսպանիայից

20:41   11 փետրվարի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աստղիկը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ բաճկոնի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Բարի առավոտ»,- լուսանկարը մակագրել է Աստղիկ Սաֆարյանը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Իսպանիայում՝ Բարսելոնայում։

Օրերս տեղադրված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը նվազագույն շպարով էր, վարսերն ուղիղ հարդարված էին։ Կերպարն ամբողջացնում էին ոճային, մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել էր Կոնֆուցիոսին. «Գեղեցկություն կա ամեն ինչում, բայց ոչ բոլորին է տրված այն տեսնել»։



© NEWS.am STYLE