Միխայիլ Գալուստյանը հայտնել է Super Жорик-ի երրորդ տեսահոլովակի թողարկման մասին, որը նկարահանել է Դավիթ Սահակյանցը

15:59   11 փետրվարի, 2021

Հայտնի արտիստ Միխայլի Գալուստյանը կրկին ուրախացրել է իր երկրպագուներին. նա YouTube-յան ալիքում տեղադրել է «Чао-чао» տեսահոլովակի թիզերը։ Հայտնի շոումնեը որպես երգիչ հանդես է գալիս Супер Жорик-ի բեմական կերպարում։

«Շատ շուտով կթողարկվի իմ նոր տեսահոլովակը։ Հոգնել եմ նկարահանումներից, այդ պատճառով ձեզ համար հզորագույն մուլտֆիլմ նկարահանեցի։ Գլուխգործոց է ստացվել»,- նոր տեսահոլովակի թիզերի մեկնաբանություններում գրել է Գալուստյանը։

Հոլովակի հեղինակները մուլտիպլիկատորներ Դավիթ եւ Հայկ Սահակյանցներն են։

Super Жорик-ի տեսահոլովակում կհայտնվեն նաեւ կինոյի ու շոու-բիզնեսի սուպերաստղեր Իվան Ուրգանտը, Մորգենշտերնը, Իվան Օխլոբիստինը եւ Գարիկ Մարտիրոսյանը։

 



© NEWS.am STYLE