Գագարինան սիրավեպ է սկսել ամուսնացած ձայնային պրոդյուսերի հետ

11:38   12 փետրվարի, 2021

Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան հանդիպում է ամուսնացած ձայնային պրոդյուսեր Վլադիմիր Չինյաեւի հետ։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել են արտիստի գործընկերները։

Պոլինան ընկերոջ եւ երեխաների հետ հանգստացել է Մալդիվներում։ Սակայն նրա սիրելին ապրել է առանձին վիլլայում։ Գործընկերների խոսքով՝ զույն այժմ միասին չի ապրում։ Գագարինան ձայնային պրոդյուսերի հետ համագործակցում է արդեն երեք տարի։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ տարածվեցին արտիստի ու նրա տնօրենի՝ Անդրեյ Մուխաչեւի սիրավեպի մասին։ Սակայն նրա ծանոթները հերքել են այդ տեղեկությունը։ Նրանց խոսքով՝ Անդրեյն ու Պոլինան պարզապես ընկերներ են։ «Գագարինայի ու նրա տնօրենի հարաբերությունների մասին տեղեկությունները հիմարություն են։ Նա երջանիկ է այլ տղամարդու կողքին»,- պնդում են աստղի գործընկերները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գագարինան Մալդիվներ է մեկնել, անկախ նախկին ամուսնու արգելքից։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE