Վիտորգանը «սպառնացել» է Սոբչակին նետել կամրջից

16:07   12 փետրվարի, 2021

Դերասան Մաքսիմ Վիտորգանը կատակով նախկին կնոջը՝ հաղորդավարարուհի Քսենիա Սոբչակին սպառնացել է նետել Սոչիի կամրջից։ Նախկին սիրահարները Instagram-յան հրապարակման մեկնաբանություններում վիճել են որդու՝ Պլատոնի դաստիարակության հարցերի վերաբերյալ։

Արտիստը լուսանկար է հրապարակել, որում նա ու որդին կանգնած են կամրջի վրա։ Լուասնկարն արվել է Սոչիում գտնվող էքստրեմալ այգում։ «Անհրաժեշտ կլինի վերադառնալ ու ցատկել, երբ Պլատոնը մեծանա։ Այսինքն՝ նա թռչի»,- գրել է Վիտորգանը։

Մեկնաբանություններում Սոբչակը զայրույթն է արտահայտել, իսկ Վիտորգանը չի կորցրել իրեն ու գրել. «Մենք քեզ էլ կնետենք»։

20202․-ի նոյեմբերին Սոբչակը որդու՝ Պլատոնի ծննդյան օրը նշել է Վիտորգանի հետ։ Սոբչակը տոնի համար կրել է «Բրեմենյան երաժիշտների» կերպարներից մեկի կոստյումն ու մուլտֆիլմից երգ է կատարել։

Սոբչակն ու Վիտորգանն ամուսնացել են 2013թ․-ի փետրվարին, 2016թ․-ի նոյեմբերին ծնվել է նրանց որդին՝ Պլատոնը։ Վիտորգանը որդի ու ուստր ունի, որոնք լույս աշխարհ են եկել նախորդ հարաբերությունների ընթացքում։ Դերասանից պաշտոնապես բաժանվելուց հետո Սոբչակն ամուսնացել է թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Հաղորդավարուհին հայտարարել է, որ ինքն ու Վիտորգանը Պլատոնին միասին են դաստիարակում՝ դա «առողջ իրավիճակ» անվանելով։

Լուսանկարները՝ Twitter/Instagram



© NEWS.am STYLE