11:21 13 փետրվարի, 2021Սուրբ Վալենտինի օրը Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը առանձին կանցկացնեն։ Այս մասին առնվազն պնդում են People ամսագրի անանուն աղբյուրները։ Այժմ ամուսինները գտնվում են ամուսնալուծության գործընթացում եւ գրեթե դադարել են շփվել: Նույնիսկ լուրեր էին պտտվում, որ Քանյեն Լոս Անջելեսի արվարձանում գտնվող իրենց տանից դուրս է բերել իր բոլոր իրերը եւ դադարել է ամուսնական մատանի կրել։ Աղբյուրի խոսքով՝ Քիմը փետրվարի 14-ին կտոնի երեխաների եւ ընտանիքի հետ:

Նա սիրում է անակնկալներ մատուցել եւ այդ օրվա համար ինչ-որ հատուկ բան է պատրաստում։ Նա չի շփվում Քանյեի հետ եւ արդեն հստակ կենտրոնացած է իր ապագայի վրա:

Հիշեցնենք, որ Հոլիվուդի եւ համացանցի ամենահայտնի զույգի բաժանման մասին լուրը հնչել է ամանորյա տոների ժամանակ: Այս մասին առաջինը հայտնել է Page Six-ը՝ վկայակոչելով բազմաթիվ «ստուգված աղբյուրների»։ Նրանց տեղեկություններով՝ ռեալիթի-շոուի աստղը վարձել է փաստաբան Լորա Վասերին, որը ժամանակին զբաղվել է Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գործընթացով, համագործակցել է Հայդի Քլումի, Ռայան Ռեյնոլդսի, Քրիստինա Ագիլերի, Հիլարի Դաֆի եւ այլ աստղերի հետ: Քիմն ու Քանյեն սուրբծննդյան արձակուրդներն արդեն առանձին են անցկացրել։ Անանուն աղբյուրների տվյալներով՝ ամուսնալուծությունից հետո Քանյեն մտադիր է տեղափոխվել Լոնդոն եւ զարգացնել իր Sunday Service Choir նախագիծը Եվրոպայում, իսկ Քիմը, որը պատրաստվում է վաճառել Լոս Անջելեսում նրանց տունը, ցանկանում է խորանալ իրավագիտության մեջ:
Աղբյուրը՝ Hello
Լուսանկարները՝ Instagram