Անճանաչելի է դարձել․ Ռենատա Լիտվինովան կտրուկ նիհարել է

11:24   14 փետրվարի, 2021

54-ամյա Ռենատա Լիտվինովան խոստովանել է, որ կարողացել է նիհարել։ Դերասանուհու խոսքով՝ քաշը նրանից հեռացել է ինքն իրեն։

Նա պատմել է իր կազմվածքի մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Փխրուն մարմնակազմություն ունեցող ռեժիսորը հայտնել է, որ իրականում մի ամբողջ տարի փորձել է նիհարել, որպեսզի նրա կազմվածքն էլ ավելի նրբագեղ դառնա: Սակայն Ռուսաստանի վաստակավոր արտիստուհուն չի հաջողվել հասնել իր նպատակին։

Աստղը խոստովանել է, որ երկար ժամանակ իրեն հոգնեցրել է մարզումներով, ոչ մի յուղոտ եւ տապակած բան չի կերել, ինչպես նաեւ հրաժարվել է հացից: «Իսկ նիհարել եմ միայն հիմա՝ նյարդային հողի վրա՝ կտրուկ եւ զուգահեռ։ Երկու պրեմիերաների միջեւ: Հիմա կարողանում եմ կրել «նիհար» զգեստների մեջ», - պարծեցել է Ռենատան։

Սեւ թավշյա հագուստով նա ցույց է տվել իր կազմվածքի փոփոխության արդյունքը։ Զգեստի ասիմետրիկ վերեւը կարծես ընդգծում է Լիտվինովայի բնավորության նրբությունը: Նա կերպարը համալրել է սեւ զուգագուլպաներով եւ բարձրակրունկ կոշիկներով, որոնք զարդարված են երեւակայական ճարմանդով: Աստղը նախընտրել է իր սիրելի ռետրո սանրվածքով եւ ավանդական դիմահարդարում արել՝ շեշտը դնելով վառ շրթունքների վրա։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE