«Կեղտով կեղտը չես մաքրի, իսկ սիրով՝ հաստատ»․ Սարգիս Գրիգորյան

11:49   14 փետրվարի, 2021

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ ԱՄՆ-ում է, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սարգիսը մեղմ գրկել է կնոջը, իսկ Մանոն ձեռքերով սիրտ է ցուցադրել։ Հրապարակմանը կից դերասանը խոսել է սիրով ապրելու մասին։

«Բոլորս ուզում ենք երջանիկ լինել։ Սիրել ու սիրված լինել։ Բայց արդյո՞ք մենք դրա համար ջանք գործադրում ենք։ Քաջ Նազարի նման փռշտալով երջանիկ ու սիրված չես լինի։ Բամբասելով ու հարեւանի կյանքի մեջ թերություններ փնտրելով քո կյանքում ոչ մի դրական տեղաշարժ չի լինի։ Ատելով դիմացինի ժպիտն ու հաջողությունը քո տուն կտանես հենց այդ ատելությունը, որից անհաջողություններդ ավելի կշատանան։ Կեղտով կեղտը չես մաքրի, իսկ սիրով՝ հաստատ։ Փորձեք տարբերությունը կզգաք` երաշխավորում եմ», - գրել է նա։



© NEWS.am STYLE