Տաթեւիկ Ադումյանն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

23:36   14 փետրվարի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն, ով այս շրջանում հանդես է գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։ Դերասանուհին մեղմ գրկել է ամուսնուն, իսկ ռոմանտիկ կադրին կից անգլերեն լեզվով գրել է․ «Դու իմ սիրելի զգացմունքն ես»։



© NEWS.am STYLE