Մեծ սիրուց. աստղեր, որոնք իրենց երեխաների վրա հսկայական գումար են ծախսում

22:11   20 փետրվարի, 2021

Այս հանրաճանաչ ծնողները ոչ մի հարցում չեն մերժում երեխաներին ու ձգտում են նրանց մանկությունն անմոռանալի դարձնել, գրում է Graziamagazine-ը։  

Օքսանա Սամոյլովա եւ Ջիգան

Ռեփ կատարողին ու նրա գործարար կնոջը կարելի է տարբեր կերպ վերաբերվել, սակայն ոչ ոք չի վիճում, որ նրանք լավ ծնողներ են։ Աստղային զույգը սրտի թրթիռով է վերաբերվում երեխաների դաստիարակությանը՝ ձգտելով նրանց լավագույնը տալ։ Մեծ տոներ, բրենդային հագուստ, թանկարժեք նվերներ եւ տարվա ընթացքում մի քանի անգամ հանգիստ լավագույն վայրերում․այսպես են ապրում Արիելան, Լեան, Մայան եւ փոքրիկ Դավիդը։  

Բեյոնսե եւ Ջեյ Զի

Այս աստղային զույգն իր երեխաներին շքեղությամբ է շրջապատել բառացիորեն լույս աշխարհ գալուց անմիջապես հետո։ Ամուսինները միայն մանկական տոնի համար կարող են 200 հազար դոլար ծախսել։ Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ավագ դուստրը՝ Բլյու Այվին, դեռ նախքան մեկ տարեկան դառնալը մանկական աթոռ է նվեր ստացել, որը զարդարված է Swarovski քարերով, ինչպես նաեւ մի քանի խաղալիք ձի, որոնք պատրաստված են 618 հազար դոլար արժողությամբ մաքուր ոսկուց։ Զույգի փոքրիկ երեխաները ծնվելուց հետո «երթեւեկել» են Versace-ի մանլական սայլակով եւ չեն բաժանվել սպիտակ ոսկուց պատրաստված ծծակից։

Տիմատի

Տիմատիի դստեր՝ Ալիսայի հետ, որը լույս աշխարհ է եկել ռեփերի եւ մոդել Ալյոնա Շիշկովայի հարաբերությունների ընթացքում, ժամանակի մեծ մասն անցկացնում է տատիկը՝ Սիմոնան։ Նա աղջկան տարբեր խմբակներ է տանում, ծանոթացնում թատրոնի եւ ստեղծագործական արվեստի հետ։ Ռեփերը դաստիարակության իր մեթոդներն ունի. նա Ալիսային Մալդիվներ է տանում, նրա հետ շրջում զբոսանավերով եւ ընդհանուր առմամբ պատրաստել է իրականացնել նրա ցանկացած քմահաճույք։ Տիմատին չի մոռանում նաեւ բրենդային նվերների եւ կոլեկցիոն տիկինիկների մասին, որոնք Ալիսան այդքան շատ է սիրում։

Քարդի Բի եւ Օֆսեթ

Քարդի Բին եւ Օֆսեթը եւ չեն խնայում, երբ խոսքը դստեր՝ Քալչերի մասին է։ Թանկարժեք տոներ, միայն բրենային իրեր ու աքսեսուարներ. ամեն ինչ պետք է միայն լավագույնը լինի։ Ծննդյան երկրորդ տոնին փոքրիկը Brikin պայուսակ է ստացել, որի արժեքը կազմում է մի քանի հարյուր հազար դոլար։ Զույգի երկրպագուները քննադատել են այդքան թանկարժեք նվերը, որը փոքրիկն առայժմ ի վիճակի չէ գնահատել, սակայն ամուսինները դրանում ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում։

Ֆիլիպ Կիրկորով

Ռուսական էստրադայի փոփի արքան երեխաների համար գումար չի խնայում։ Նա ոչ միայն երես է տալիս Ալլա-Վիկտորյային եւ Մարտինին թանկարժեք ուղեւորություններով եւ մեծ տոնակատարություններով, այլեւ չի խնայում բրենդային իրերի հարցում։ Ֆիլիպը նույնիսկ առանձին սենյակ է հատկացրել դստեր զգեստապահարանին։ Երգչի դուստրը գերադասում է Dolce & Gabbana, իսկ որդին կրում է հոր սիրելի ապրանքանիշի՝ Philipp Plein-ի հագուստ։

 

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE