Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը սպասում են երկրորդ երեխային

00:29   15 փետրվարի, 2021

Արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, երկրորդ անգամ ծնող կդառնան. զույգը երեխայի է սպասում։

People ամսագրին եւ Sky News հեռուստաալիքին նրանց ներկայացուցչի տված մեկնաբանության համաձայն «Սասեքսի դուքսն ու դքսուհին երջանիկ են» սպասվող իրադարձության առթիվ։

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի ընտանիքում արդեն դաստիարակվում է նրանց որդին՝ Արչին, որը լույս աշխարհ է եկել 2019 թվականի մայիսին: Հետագայում Մարքլը հայտնել է, որ կրկին հղի է եղել, սակայն անցյալ տարվա ամռանը նա կորցրել է երեխային։



© NEWS.am STYLE