Ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել ռեփեր Նիքի Մինաժի հորը

10:02   15 փետրվարի, 2021

Ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել ամերիկացի ռեփեր Նիքի Մինաժի հորը՝ Ռոբերտ Մարաժին, հայտնում է TMZ-ն։ Վարորդը թաքնվել է հանցագործության վայրից։

Նյու Յորքի Նասո շրջանի ոստիկանության հաղորդմամբ՝ 64-ամյա Մարաժն ուրբաթ օրը՝ երեկոյան, քայլելիս է եղել փողոցում, երբ մեքենան հարվածել է նրան։

Ռոբերտին ծայրահեղ վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ նա ստացած վնասվածքներից մահացել է։ Ոստիկանությունը փնտրում է վկաների եւ խնդրում է օգնել հետաքննությանը, քանի որ առայժմ չկան կասկածյալի եւ նրա մեքենայի նկարագրություններ։

Ռեփ կատարողն առայժմ չի հայտնել հոր մահվան մասին։ Տեղի ունեցածի մասին տեղեկությունը Facebook-յան էջում հաստատել է նրա հորաքույրը։

Լուսանկարները՝ Facebook/Twitter

 



© NEWS.am STYLE