24/7 հարթ որովայն գոյություն չունի. Քենդալ Ջեններին մեղադրել են ֆոտոշոփը չարաշահելու համար

14:39   15 փետրվարի, 2021

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները ներքնազգեստով լուսանկար է հրապարակել եւ զայրացրել հետեւորդներին, հայտնում է Daily Star-ը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում 25-ամյա մոդելը կրում է Skims ապրանանիշի՝ կարմիր գույնի ներքնազգեստ. ապրանքանիշը պատկանում է նրա քրոջը՝ Քիմ Քարդաշյան-Ուեսթին։ «Սուրբ Վալենտնի նախօրեին»,- հրապարակումը մակագրել է նա, որը 12 մլն լայք է հավաքել։

Instagram-յան @problematicfame էջի ստեղծողը, որում ցուցադրվում է հայտնիների արտաքինի տարբերությունը ռեստուշի ենթարկված եւ չմշակված լուսանկարներում, Ջեններին մեղադրել է չափից շատ ֆոտոշոփ օգտագործելու համար։

«Այս լուսանկարը չափից շատ է ֆոտոշոփի ենթարկված։ Ակնհայտ է՝ Քենդալը շատ գեղեցիկ է, սակայն սա նրա իրական կազմվածքը չէ, ըստ էության, այպդիսի չափսեր գոյություն չունեն։ Ոչ ոք 24/7 հարթ որովայն չունի»,- գրել է օգտատերն ու հավելել, որ աստղերը պետք է դադարեն այդքան շատ ռետուշի ենթարկել իրենց լուսանկարները։

2020թ․-ի դեկտեմբերին երկրպագուները անհեթեթ ֆոտոշոփ էին հայտնաբերել Քարդաշյան ընտանիքի լուսանկարներում ու զայրացել էին։ Հեռուստաաստղի հետեւորդներն ուշադրություն էին դարձել նրա ավագ քրոջ՝ Քորթնիի արտաքինին։ Նրանց կարծիքով՝ Քորթնիիի մարմնի կոնտուրները վերցվել են այս լուսանկարից եւ կադրի վրա դրվել ֆոտոշոփի օգնությամբ։

Լուսանկարները՝ Instagram

 



© NEWS.am STYLE