«Маска». ժյուրիի հինգերորդ անդամը Ալեքսանդր Ռեւան է

17:52   15 փետրվարի, 2021

Նախօրերին հանդիսատեսը վերջապես տեսել է «Маска» երաժշտական շոուի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը։ Կանոններն, ըստ էության, անփոփոխ են մնացել․ հաղորդման մասնակիցները հանդես են գալիս կոստյումներով, իսկ ժյուրին ոչ միայն ընտրում է լավագույնին, այլեւ գուշակում արտիստին։

Փոփոխություններն առնչվել են ժյուրիի կազմին։ Նոր եթերաշրջանում իրենց տեղերը պահպանել են Վալերիան, Ֆիլիպ Կիրկորովը, Ռեգինա Տոդորենկոն եւ Տիմուր Ռոդրիգեսը։ Միայն թե մինչեւ վերջ գաղտնի էր պահվում, թե Գարիկ Մարտիրոսյանի փոխարեն ով կլինի ժյուրիի հինգերորդ անդամը։

Գաղտնիքը բացահայտվել է հաղորդման առաջին թողարկման ընթացքում։ Հինգերորդ անդամը 46-ամյա Ալեքսանդր Ռեւան է։ «Ես Անդրեյը եւ Մալախովը չեմ, ես ավելի ցածրահասակ եմ ու երիտասարդ Կիրկորովից, բայց բարձրահասակ եմ ու մեծ Ռոդրիգեսից։ Թեկուզ չեմ կարողանում պարել, միեւնույն է, աստղ եմ»,- նշել է երաժիշտը։

Ոսկե դիմակով արտիստին առաջինը ճանաչել է Ֆիլիպ Կիրոկորովը, ընդ որում, նա այնքան վստահ էր, որ ճիշտ է կռահել, որ խոստացել է բոլորին Գլխավոր ունիվերսալ խանութ տանել, եթե իրավացի չէ։

Ավելի վաղ Անտոն Պրիվոլնովը բացահայտել է «НТВ»-ոբ հեռարձակվող հանրաճանաչ երաժշտական շոուի նոր եթերաշրջանի որոշ գաղտնիքներ, որը սկսվել է փետրվարի 14-ին։ Հեռուստաալիքը գումար չի խնայում հաղորդման համար. որոշ կոստյումների արժեքը հասնում է մինչեւ մեկ մլն ռուբլի։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE