eBay-ը նոր սպորտային կոշիկների բույրով մոմ է թողարկել

22:34   15 փետրվարի, 2021

eBay ընկերությունը սպորտային նոր կոշիկների բույրով մոմ է թողարկել։ Այն ստացել է Authentique անունը։ Մոմն ունի բամբամի ծաղկի, կաշվի, սոսնձի եւ EVA փրփուրի նոտաներ, ինչի արդյունքում վերստեղծում է բույրը, որը զգում ենք, երբ բացում ենք նոր կոշիկի տուփը։  Պիտակի վրա նշված է, որ մոմի քաշը 220 գրամ է, իսկ վառվելու ժամկետը՝ 35 ժամ։

Authentique մոմը թողարկվել է սահմանափակ քանակով, այն 25 դոլարով կարելի է ձեռք բերել այդ կայքում։ Բուրավետ մոտի թողարկման հետ միասին еBaу-ը երկարացրել է Nike-ի եւ Adidas-ի նոր մոդելների երաշխիքի ժամկետը, որոնք 100 դոլարից ավելի արժեն։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE