Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարը

23:41   15 փետրվարի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին գեղեցիկ զգեստ է կրում, որը համադրել է սեւ գոտու հետ։ Աստիճկը ջինսե բաճկոն է ընտրել եւ ծղոտե պայուսակ։ Մեկնաբանություններում երգչուհին գրել է. «Երջանկությունը հիմնականում հոգեվիճակ է. Արիստոտել»։

Օրերս տեղադրված լուսանկարում Աստղիկը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ բաճկոնի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Բարի առավոտ»,- լուսանկարը մակագրել էր Աստղիկ Սաֆարյանը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Իսպանիայում՝ Բարսելոնայում։



© NEWS.am STYLE