Երգչուհի Սիան Շայա Լաբաֆին մեղադրել է ամուսնական դավաճանության համար

22:14   16 փետրվարի, 2021

Երգչուհի Սիան ամերիկացի դերասան Շայա Լաբաֆին մեղադրել է դերասանուհի Միա Գոթի հանդեպ  ամուսնական դավաճանության համար։

45-ամյա ավստրալացի երգչուհին հայտարարել է, որ իր նախկին սիրելին սիրավեպեր է ունեցել ոչ միայն իր, այլեւ մեկ այլ երգչուհու՝ Տալիա Դեբրետ Բարնեթի հետ, որն առավել հայտնի է FKA twigs անունով։ «Պարզվում է՝ նա նույն արտահայտություններն է գործածել ինձ եւ FKA twigs-ի հետ շփման ընթացքում։ Մենք այդ մասին իմացել ենք, երբ խոսել ենք միմյանց հետ»,- պատմել է Սիան։

Նա հավելել է, որ Լաբաֆը ցանկանցել է ամուսնանալ իր հետ եւ սթափ կյանք սկսել։ «Կարծում եմ՝ միշտ կսիրեմ նրան, որովհետեւ նա նման է հիվանդ շան»,- ասել է արտիստը։

Նապորդ տարվա դեկտեմբերին հայտնել է դարձել, որ FKA twigs-ը դատական հայց է ներկայացել Լաբաֆի դեմ։ Հայցում նշվում էր, որ իրենց սիրավեպի ընթացքում, որը մեկ տարի է տեւել, դերասանը բազմաթիվ անգամներ վիրավորել է իրեն, ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրել եւ կանխամտածված իրեն վարակել վեներական հիվանդությամբ։ FKA twigs-ին աջակցել է Սիան, որը խոստովանել է, որ ինքը եւս դերասանի հոգեբանական բռնության զոհն է դարձել։



© NEWS.am STYLE