Ոստիկանությունում Շնուրովի խնդրանքով Պրիգոժինի դեմ գործ չեն հարուցել

23:06   16 փետրվարի, 2021

Ոստիկանությունը երաժիշտ Սերգեյ Շնուրովի խնդրանքով պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի դեմ գործ չի հարուցել։ Այս մասին «Газете.Ru»-ին պատմել է պրոդյուսերի փաստաբան Սերգեյ Ժորինը։

Իրավաբանի պնդմամբ՝ գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվել է փետրվարի 16-ին։ «Ես նախկինում էլ եմ ասել, որ սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու ոչ մի սպառնալիք չի եղել։ Եվ մենք հույս ունենք, որ ոստիկանությունը կստուգի այդ հայտարարությունը ակնհայտ սուտ մատնության վերաբերյալ։ Քանի որ, ըստ իս, Շնուրովի հայտարարությունը գրելիս շատ լավ հասկանում էի, որ Պրիգոժինից նրա հասցեին ոչ մի սպառնալիք չի բխել», - պատմել է պրոդյուսերի փաստաբանը։ Նա նշել է, որ հրաժարումը միայն ժամանակի հարց է։

Ժորինը նաեւ մեկնաբանել է «Լենինգրադ» խմբի լիդերի արարքը։ «Դա բացարձակապես ուտոպիական գործողություն է, քանի որ ոչ մի հանցակազմ չկա։ Բայց ինչն ինձ ավելի շատ զարմացնում է, դա երկար տարիներ Շնուրի ստեղծած կերպարն է հասարակության մեջ․ փողոցային խուլիգան եւ այլն: Նրա տարօրինակ գործողությունների շարքը․ մամուլի ասուլիսի ժամանակ ոչ միանշանակ հարցը, Պրիգոժինի դեմ ոստիկանություն դիմելը: Բայց միգուցե դա է իսկական Շնուրը, իսկ այն ամենը, ինչ նա ցույց էր տալիս մեզ ավելի վաղ, խաբեություն էր», - եզրափակել է պաշտպանը։ Նա ենթադրել է, որ ռոքերը կարող էր ոչ սթափ վիճակում գտնվել, երբ որոշել է դիմել ոստիկանություն։

Այս տարվա հունվարի 27-ին հաղորդվել էր, որ երաժիշտ Սերգեյ Շնուրովը ոստիկանություն դիմում է գրել պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի դեմ: Նա շոումենին մեղադրում էր սպառնալիքների մեջ։



© NEWS.am STYLE