Giorgio Armani-ն տղամարդկանց համար խնամքի կոսմետիկ միջոցների հավաքածու է թողարկել

12:11   17 փետրվարի, 2021

Giorgio Armani-ն տղամարդկանց համար նախատեսված մաշկի խնամքի կոսմետիկ միջոցների շարք է թողարկել, որը ստացել է Armani Men անվանումը: Այն ներառում է երեք արտադրանք՝ մաքրող գել, սափրվելու լոսյոն եւ խոնավեցնող քսուք դեմքի եւ աչքերի շուրջ հատվածի համար: Հավաքածուի բոլոր միջոցները ներառում են վիտամինային հակատարիքային համալիր, մաքրող եւ MAG C սնուցող նյութեր։

Միջոցները բաղկացած են նաեւ այն բաղադրիչներից, որոնք քայքայվում են 98%-ով, համաձայն OECD 301 ստանդարտի պահանջների: Միեւնույն ժամանակ, փաթեթավորումը ներառում է նվազագույն տարրեր եւ ստեղծվել է բնապահպանական նյութերից եւ FSC սերտիֆիկացման (Անտառային հոգաբարձուների խորհրդի) թղթից։

Armani Men շարքի ապրանքները կարելի է ձեռք բերել բրենդի կայքում:

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE