Լիա Զախարյանի սպորտային կերպարը

18:41   17 փետրվարի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն հուդի է կրում։ Լիան բնական շպարով է, հավաքել է մազերն ու սպորտային գլխարկ ընտրել։ «Սուրճ գումարած վիտամին D հավասար է էներգիա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին բաց գույնի տաբատ էր կրում, լայն բլուզ։ Կերպարն ամբողջացնում էին երկարաճիտ կոշիկներն ու արեւային ակնոցը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Ծաղկաձորում։



© NEWS.am STYLE