20:42 17 փետրվարի, 2021Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, հետաքրքիր բլուզ։ Մարինկան ցածրակրունկներ է ընտրել ու հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գոտի եւ ժամացույց։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին, որին հեռուստադիտողը հիշում է տարբեր սերիալներում կատարած դերերով, վագրային պրինտով բլուզ էր կրում։ Դերասանուհին սպորտային գլխարկ էր ընտրել եւ նախապատվություն տվել վառ շպարին։ Մարինկան լուսանկարը չէր մեկնաբանել։