«Մարդիկ, որոնց ազգանունն ավարտվում է «յան»-ով». Ռենատա Լիտվինովան պատմել է՝ ովքեր են ավելի հաճախ հիվանդանում կորոնավիրուսով

17:32   17 փետրվարի, 2021

Նախորդ տարվա դեկտեմբերին դերասանուհի եւ ռեժիսոր Ռենատա Լիտվինովան հիվանդացել է կորոնավիրուսով։ Դերասանուհու դեպքում հիվանդությունը թեթեւ ձեւով է ընթացել, եւ նա նույնիսկ կարողացել է պարզել, թե ովքեր են ավելի շատ հիվանդանում։ Աստղն օրերս պատմել է հետաքրքրաշարժ վիճակագրության մասին։

«Հենց հիվանդացա, անմիջապես դադարեցի վախենալ։ Ես կորոնավիրուսը շատ լավ եմ ացնել 52 հիվանդանոցի բժիշկների հետ։ Նրանք հիանալի են։ Ի դեպ, ես հարցրել եմ, թե ովքեր են ամենաշատը հիվանդանում։ Եվ պատասխանն այնքան զարմանալի էր։ Ինձ պատասխանեցին. «Մարդիկ, որոնց ազգանունն ավարտվում է «յան»-ով։ Ես այնքան զարմացա։ Չգիտես՝ ինչու հայ ազգն ամենաշատն է հայտնվում 52 հիվանդանոցում։ Առհասարակ հիվանդանում է ամբողջ աշխարհը, բայց 52-ում այդպես է։

Ես միայն 10 օր եմ հիվանդացել, ինձ, իհարկե, չի բավականացրել։ Եվ կարգուկանոն եմ հաստատել. չէ որ ես արտաքսված էի, մեկուսացած։ Ի դեպ, հսկողոությունն ինձանով առհասարակ չի հետաքրքրվել։ Ոչ ոք ոչ մի անգամ չի եկել ինձ մոտ, ես լիովին ինքնագիտակից էի»,- «Вечерний Ургант» շոուի ընթացքում ասել է Լիտվինովան։



© NEWS.am STYLE