Instasamka-ի ձայնը կհեռացնեն «100 տոկոս Գայլ» մուլտֆիլմից

10:57   18 փետրվարի, 2021

TenLetters ընկերությունը կվերահնչյունավորի «100 տոկոս Գայլ» մուլտֆիմի կերպարին բլոգեր Instasamka-ի (իսկական անունը՝ Դարյա Զոտեեւա) հետ կապված սկանդալից հետո։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։

Զոտեեւան մուլտֆիլմի հերոսներից մեկին հնչյունավորել է 2020թ․-ի ամռանը։ Վերջերս համացանցում տեսանյութ է հայտնվել, որում նա վիրավորում է իր տուն եկած վիզաժիստներին՝ գործածելով անպարկեշտ բառապաշար եւ նրանց իրերը դռնից դուրս է նետեում։ Դարյա Զոտեեւան իր քայլը պարզաբանել է նրանով, որ վիզաժիստներն ուշացել են նշանակված ժամից։

Ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Մոժաեւը 20-ամյա բլոգերի պահվածքն անթույլատրելի է համարել։ «Ցավոք սրստի, մենք չենք կարող հետեւել դերասանների, բլոգերների եւ ստեղծագործող այլ մարդկանց վարքին առօրյայում եւ հնչյունավորման ստուդիայից դուրս։ Առավել եւս կերպարի ձայնագրումից կես տարի անց։ Մենք այդ միջադեպի մասին իմացել ենք համացանցից, հետազոտել այն եւ որոշում կայացրել լսել մեր հանդիսատեսին, որոնք ցանկանացել են, որ մենք փոխենք Դարյա Զոտեեւայի ձայնը»,- պարզաբանել է նա։

Մոժաեւի խոսքով՝ ընկերությունը չի ցանկանում, որ մուլտֆիլմն ասոցացվի բացասական իրադարձությունների հետ, իսկ Զոտեեւային փոխարինելը դժվար չի լինի, քանի որ նրա հատվածն ընդամենը երկու րոպե էր կազմում։

«100 տոկոս Գայլ» մուլտֆիմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 8-ին։

 



© NEWS.am STYLE