13:24 16 սեպտեմբերի, 2013Հայտնի պարուհի եւ երգչուհի VARDA-ն ցուցադրել է իր սիրելիի լուսանկարը: Աղջիկն իր Instagram ֆոտոկոլաժ է հրապարակել, որտեղ VARDA-ի «կեսը» պատկերված է նրա սիրելիի «կեսի» հետ:
«Ժամանակին գոյություն են ունեցել էակներ, ովքեր մեղք են գործել աստվածների առջեւ եւ նրանց կիսել են: Իսկ հիմա նրանք փնտրում են միմյանց, որպեսզի նորից մեկ ամբողջություն դառնան: Իսկ դուք գտե՞լ եք ձեր կեսին»,- լուսանկարը մակագրել է VARDA-ն:
Հիշեցնենք, որ հայկական արմատներով ռուսաստանյան աստղերը «Հայաստան» անվանումով երգ են ձայնագրել, որն ունկնդիրներին են ներկայացրել սեպտեմբերի 11-ին: Դմիտրի Խառատյանը, Ալեքսանդր Չումակովը, VARDA-ն, Զառան, Սոնան, Մարտ Բաբայանը, Եվա Ռիվասը եւ շատ այլ արտիստներ երգել են Հայրենիքի հանդեպ իրենց սիրո մասին՝ հույս հայտնելով, որ ինչ-որ մի օր Հայաստանը կմիավորի իրենց: Ուկրաինայից երգչուհի VARDA-ն նախագծի միակ հրավիրյալ մասնակիցն է:
Երգի բառերի հեղինակն Օլգա Կուլանինան է (ով հայտնի է Նիկոլայ Բասկովի, Ալեքսանդր Մալինինի, Իրինա Ալեգրովայի հետ համագործակցությամբ), իսկ նախագծի գլխավոր պրոդյուսերը՝ Տարոն Պողոսյանը: